"Էկոնոմիկա" տնտեսական, հասարակական,
մշակութային վերլուծական եռամսյա պարբերական
 
   
 

Գործընկերները

       Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, ՀՀԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը, Հայաստանի պետական տնտեսագիտական, ճարտարագիտական, ագրարային համալսարանները, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների Հայաստանի բաժինը: Մարքեթինգային հարցերում գործընկերը «ԼուՆաՄարքեթ-էքսպերտ» ընկերությունն է: «ԷԿՈնոմիկա»-ն եղել է Արմթեք միջազգային հայկական երեք համաժողովների, 2007-2009թթ. տեղեկատվական միամսյակի և ՍԻՆՈՓՍԻՍ-ի շաբաթի, Ֆիլատելիստների 2007 և 2008թթ. հանրապետական ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը:

       Շնորհակալություն Արցախբանկին ¨ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին` ամսագիրը Արցախի մայրաքաղաքի ¨ հեռավոր մարզերի ընթերցողներին հասցնելուն աջակցելու համար,ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին, ում աջակցությամբ ամսագիրը հասել է Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերին: «Մեծ անիվ» ընկերության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի աջակցությամբ Վանաձորի դպրոցներին է հասել մեկական օրինակ ամսագիր: Հատուկ շնորհակալություն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, նրա աջակցությամբ ամսագրի բաժանորդագրություն է իրականացվում մարզի դպրոցներում, իսկ առաջին 30 օրինակը նրանց է հասել մարզպետի հովանավորությամբ:

       «Ապավեն», «Էյ Սի Փի» , «Մաքուր երկաթ», «Մեծ անիվ»,«Իմեքս գրուպ» ընկերությունների ¨ Հայաստանի պետական ագրարային համալսարանի աջակցությամբ ամսագրի 7 թողարկումներից շուրջ 600 օրինակ ամսագիր նվիրել ենք ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ թվում` «Ֆլեշ» ընկերության աջակցությամբ արդեն երկու տարի է 30-ական օրինակ նպատակային առաքվում է ԼՂՀ Պաշտպանության բանակին:

Հերթական պարբերականը

Արխիվից

Տնտեսություն, տեսական վերլուծություններ
Հարցազրույց
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Բիզնեսի պատմություն
Բանկային ոլորտ
Կրթություն