Բարի գալուստ մեր կայքէջ:
17 համար շարունակ հանդիպել ենք մեր ընթերցողներին: Նրանց շարքերն ընդլայնվելուն զուգահեռ` ճշտել ենք մեր խոսքի ճիշտ հասցեատերերին ու խոսքի ճշտության խորությունն ու սահմանները: Արդյունքում` խորացրել ենք տեղեկատվության լրջությունը, բազմազանությունը, հայրենասիրական ուղղվածությունը: Հայաստանն այսօր իր զավակների սիրո ու գուրգուրանքի կարոտն ունի: Ամսագրի «ԷԿՈնոմիկա» անունը ¨ տնտեսական ու տնտեսագիտական ուղղվածություն է, ¨ հարաբերությունների ու վերաբերմունքի ԷԿՈ` մաքրություն, ջերմություն, հարգանք, սեր:
Մենք այդ սերն ենք հայտնաբերում ամենուր ¨ փոխանցում ընթերցողներին: Ամսագրի գերագույն ¨ պատվարժան բովանդակությունը ջերմությունն է մեր հայրենիքի ու միմյանց նկատմամբ:
Ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունն օգտագործելով` ընդլայնում ենք մեր աշխատանքի հետ առնչվելու ցանկություն ունեցող լսարանը: Ամսագիրն ստեղծվում է երիտասարդների համար: Խմբագրությունում ¨ խմբագրական խորհրդում ընդգրկված մարդիկ աշխատանքային հարուստ կենսափորձով հետաքրքիր անհատականություններ են: Ամսագրում հանդես են գալիս գիտնականներ, գործարարներ, իրենց թեմային խորությամբ տիրապետող լրագրողներ, ուսանողներ: Ամսագիրը մեր հայրենիքի մասին է ու նրա նվիրյալ քաղաքացիների համար: Ահա թե ինչու այն առաքվում է նա¨ Արցախ ¨ Հայոց բանակի մարտիկներին: Ամսագիրը մեծ լսարան է ակնկալում բուհերում ¨ հանրակրթական դպրոցներում, հատկապես նորաստեղծ ավագ դպրոցի մանկավարժների ¨ աշակերտների շրջանում, որտեղ սիրով հանդիպում-քննարկումների կգնան հոդվածների հեղինակները, ակնարկների հերոսները:
Արխիվում առայժմ ներկայացվում են միայն տպագրված բոլոր հոդվածների վերնագրերը: Դրանք կարող եք կարդալ հանրային գրադարանում ¨ գործընկեր բուհերի ընթերցասրահներում: Ընթերցողի հետաքրքրությանն արժանացած հոդվածները ամբողջությամբ կտեղադրվեն կայքէջում: Դրա անհրաժեշտության դեպքում կբացվի հատուկ լուսամուտ:
